Content on this page requires a newer version of Adobe Flash Player.
Talking Cultures
“Talking Cultures” նախաձեռնությունը մշակվել է Բրիտանական Խորհրդի կողմից, որի հիմնական նպատակն է խրախուսել միջմշակութային երկխոսությունը և մշակութային բազմազանությունը Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի դպրոցական տարիքի երեխաների շրջանում: Այս նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի երեխաներին ծանոթանալ հարևան երկրների մշակույթներին և համեմատել դրանք:
Շուրջ 10 շաբաթվա ընթացքում վերոնշյալ երկրների միջնակարգ դպրոցներում 13 – 16 տարեկան երեխաները քննարկում են մշակույթի ոլորտի տարբեր թեմաներ և ձևավորում պաստառ համապատասխան թեմաներով: Դասերը անց են կացվում անգլերենով, ինչի շնորհիվ երեխաները կարող են բարելավել լեզվի իմացությունը և հեշտությամբ երկխոսություն հաստատել հարևան երկրների իրենց հասակակիցների հետ: Պաստառը ձևավորելուց հետո այն կճանապարհորդի հարևան երկրների դպրոցներ, ինչի շնորհիվ նրանց հասակակիցները կկարողանան հաղորդակից լինել հարևան երկրների մշակույթին և ավանդույթներին:
Հայաստանում “Talking Cultures” նախաձեռնության մեջ ընդգրկված են երկու դպրոց` Ա.Չեխովի անվան N 55 և Խ.Դաշտենցի անվան N 114 դպրոցները, որոնք ակտիվորեն մասնակցում են այս նախաձեռնությանը:
Մեր դպրոցում նախագիծը իրականացնում է անգլերենի ուսուցչուհի Յանա Մարտիրոսյանը: