Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player



ԻՄ ԵՐԵԽԱՅԻ ԴՊՐՈՑԸ

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Շատ հաճախ ծնողներին և ուսուցիչներին անհանգստացնում է այն հարցը, թե ինչպես անել, որ առաջին դասարանցիները հեշտորեն յուրացնեն գրելու կարողությունը: Մինչ գրելը դառնա հմտություն,  աշակերտներն պետք ունենան մի շարք կարողություններ: Այդ կարողություններից  է տարածության մեջ կողմնորոշվելը. երեխաները պետք է կարողանան գրել տողի վրա, և ոչ թե տողից ներքև կամ վերև, անհրաժեշտության դեպքում պետք է սկսեն գրել տողի կենտրոնից կամ  ձախ լուսանցքի մոտից և այլն:  Գրելու համար շատ կարևոր է նաև  երեխաների նստելու ճիշտ դիրքը (մեջքը ուղիղ պահել, ոտքերը հենել, գրիչը ճիշտ բռնել, ձախ ձեռքը տետրի վրա և այլն):  Պետք է նաև ուշադրություն դարձնել գրությամբ նման, օրինակ, ձեռագիր Ձ և Ջ տառերին,Ջ-ն գրվում է տողի վրա, Ջ-ի մի մասնիկը` տողի վրա,  մյուս մասնիկը` տողից  ներքև: Երեխաները, հաճախ չկողմնորոշվելով, կարող են շփոթել այդ տառերը, մեկը գրել մյուսի փոխարեն:
Քանի որ տարածական պատկերացումները դեռ զարգացման փուլում են, և  երեխայի մեջ ինքնավերահսկողությունը  ձևավորված չէ, շատ կարևոր է այս շրջանում ծնողի ներկայությունը դասապատրաստման ընթացքում:
Ըստ մանկավարժության` պարբերականության, հաջորդականության և անընդհատելիության սկզբունքների` պետք է անընդհատ հետևել երեխաների գործունեությանը, շեշտել` որտեղից սկսել գրելը, քանի տող բաց թողնել հաջորդ աշխատանքը գրելու համար և այլն:
Այսպիսով, ամփոփելով կարող ենք ասել, որ քանի դեռ գրելու կարողությունը “սովորություն”  չի դարձել աշակերտների մեջ, անընդհատ պետք է հետևել, հսկել, ուղղորդել նրանց գործունեությունը: 

 

 

 

Copyright © Yerevan School N 55 after A.P. Chekhov, Web Master: A. Kocharyan