Ա Շ ՈՒ Ն
Աշուն է, աշուն…
Շուրջ կողմը նախշուն,
Աշնան տերևներ,
Սիրուն տերևներ,
Թռչում եք, գնում
Քամուն համընթաց£
Դողում եք, մրսում
Ու կորչում մթում£
նոյեմբեր 2010թ.
ՍԻՐՈՒՄ ԵՄ Ա Շ ՈՒ ՆԸ…
Աշունը գեղեցիկ է իր տերևներով,
Աշունը գրավիչ է իր մեղմ քամիներով£
Սիրում եմ աշունն իր գույներով,
Սիրում եմ աշունն իր անձրևներով£
Եվ, վերջապես ու պարզապես,
Սիրում եմ նրան այն բանի համար,
Որ ես ծնվեցի, տարվա այդ եղանակին,
հենց աշնանը…
նոյեմբեր 2010թ.
Ձ Մ Ե Ռ
Դրսում ձյուն է ճերմակ-ճերմակ,
Դուրս գնամ ես արագ-արագ,
Վերցնեմ սահնակն իմ գույնզգույն,
Վազեմ, սահեմ ձյան վրա փափուկ£
Ձյունը ծածկել է տներ ու շենքեր,
Ծածկել է նաև ծառեր ու խոտեր£
Ուրախ են այսօր մանուկներն անհոգ
Խաղում են, սահում խինդ ու ծիծաղով£
հունվար 2011թ.
ԳԱՐՈՒՆ
Բացվում են գարնան օրերը բարի,
Պայծառ արևով, կապույտ երկնքով,
Քո նուրբ ծաղիկներով ու մեծ սիրով,
Մեր ջերմ սրտերով կընդունենք քեզ երգերով£
մարտ 2011թ. |
 |