Նամակ հայ զինվորներին
Հունվարի 27-ին 2 ”6” դասարանում բոլորը աշակերտները հուզված ու ոգևորված հայոց բանակի 20- ամյակին նվիրված շնորհավորական նամակներ գրեցին և ուղարկեցին Արցախ` Մարտակերտի զորամասերից մեկում ծառայող հայ զինվորներին:
Ահա մի քանի տող այդ նամակներից.
Ողջու՛յն հայոց բանակի հայ զինվորին,
իմ լավ ավագ ընկեր, հայոց բանակի զինվոր, տոնդ շնորհավոր:
Դու օր ու գիշեր պաշտպանում ես մեր սահմանը, մեր հողը, մեր հանգիստը, որ մենք լավ սովորենք ու մեր հայրենիքին արժանի զավակ դառնանք: Շնորհակալ եմ անամպ, կապույտ երկնքի համար, խաղաղ և ուրախ մանկության համար: Ցանկանում եմ լավ ծառայություն և շուտ վերադարձ դեպի տուն:
…Ես միշտ հանգիստ եմ քնում որովհետև մեր զինվորները սահմանն են հսկում …
… Ես հպարտանում եմ ձեր մարտունակությամբ, ուժով և քաջությամբ: Ես ցանկանում եմ, որ դուք ծառայեք խաղաղ պայմաններում…
… Ես երազում եմ մեծանալ ու ձեզ
պես հայրենիքին ծառայել, քաջ ու անվախ զինվոր լինել…
Ձեզ շատ սիրող և ձեզանով հպարտացող
ապագա զինվորիկներ ` 2”6” դասարանի աշակերտներ
|