Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player


ԻՄ ԵՐԵԽԱՅԻ ԴՊՐՈՑԸ

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player


Իմ ընտրանին

«Մշտապես զբաղվե´ք ինքնակրթությամբ, անաչառ քննությա´ն ենթարկեք ինքներդ ձեզ և դե´ն նետեք բոլոր բացասական  հատկանիշները: Ձգտե´ք օրըստօրե կատարելագործվել, շփվե´ք  ավելի գրագետ, ավելի ազնիվ մարդկանց հետ: Մի´ բավարարվեք ձեռք բերածով, քանզի կատարելությունը սահման չի ճանաչում»:

«Երեխան պետք է զգա իր ծնողի ներկայությունը հասարակության մեջ, հպարտանա նրա հեղինակությամբ և միջավայրում ունեցած օրինակելի դերով: Ծնողի խրատական զրույցն անհրաժեշտ է, որ երեխայի համար լինի ոչ միայն հերթական խոսք, այլև կատարածի վկայություն: Սա է  պահանջում ճշմարիտ սերնդափոխությունը»:

«…Ի սկզբանե յուրաքանչյուր անհատ բնության կողմից օժտված է հերոսանալու բնազդով: Այն վեր հանելու,բացահայտելու համար անչափ կարևոր է ստեղծել բարենպաստ պայմաններ…»:

«Մեր երկրին անհրաժեշտ են մեծ անհատներ` հատուկ աշխարհայացքով ու բանականությամբ, ազգային գաղափարականությամբ: Գաղափարականություն, որի հիմքում մարդու գիտելիքներն են, համոզմունքներն ու աշխատանքը»:

«Ճշմարիտ հայրենասերը նա է, ով կարողանում է իր մտածումներով հասնել նախորդների կերտած պատմության խորքն ու այնտեղ գտնել հայրենապաշտություն և սեր… Սեր հողի, երկրի և ազգայինի հանդեպ… Ճանաչել մարդկանց, որոնք ծնվել ու մաքառել են հազարամյակներ առաջ և մշտապես ունեցել հերոսանալու կամք»:

«…Միայն գիտելիքներով ու խելքով կարող ենք դիմացինի մեջ սերմանել գիտելիք և խելք, ազնվությամբ` ազնվություն, հայրենասիրությամբ` հայրենասիրություն…»:

«Անհանդուրժելի է պահանջկոտության պատրվակի տակ լինել դաժան ու կոպիտ. պետք է ձգտել զինվորին  օգնել, աջակցել ճիշտ խորհուրդներով, տեղին օգտագործել համոզման մեթոդը, քանզի հրամանատարի ամբողջ   հպարտությունն իր զիվորի մեջ է»:

«Մենք պետք է ամրապնդենք մեր դիրքերը, ավելի հզորացնենք մեր պաշտպանությունը: Վերջինիս հասնելու լավագույն միջոցը հայրենի հողին ապավինելն է: Որքան խորը մխրճվենք  նրա մեջ, այնքան ամուր են լինելու մեր արմատները»:




ՀՀ պաշտպանության նախարար
գեներալ-լեյտենանտ
Սեյրան Օհանյան


Իմ ընտրանին

ավելին




Ուղերձ

Ուղերձ Ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում “Հայոց պատերազմները և ռազմարվեստը” մատենաշարի անդրանիկ հատորը: Մատենաշարը հրատարակիչների մտահղացմամբ պետք է բաղկացած լինի 50 հատորյակներից և ամբողջացնի հայ ռազմարվեստի պատմությունը` հնագույն ժամանակներից մինչև այսօր: Այսպիսի նախագծի իրագործումը պահանջում է մեծ ջանքեր և գիտական, ի մասնավորի, ռազմագիտական խոր իմացություն և կարողություն: Գնահատականի արժանի այս ձեռնարկումն ինչքան ուշացած, այդքան էլ խիստ հրատապ է մեր օրերում:
Այս մատենաշարով փաստորեն առաջին անգամ փորձ է արվում ընթերցող լայն շրջաններին, մասնավորապես ռազմարվեստի պատմության մասնագետներին ներկայացնել հայ ռազմարվեստի ամփոփ պատմությունը: Այսպիսով, հնարավորություն կստեղծվի ծանոթանալ և հասկանալ ավանդույթները մի համակարգի, որի շնորհիվ գոյատևել ու կայացել է հայ ժողովուրդը:
Յուրաքանչյուր ժողովրդի արժեքային համակարգի կարևոր բաղկացուցիչը այդ ժողովրդի մշակութային, գիտական և մյուս արժեքների ու ժառանգության շարքում, մեր հաստատ համոզմամբ, նաև ազգային պետականության պահպանման կարևոր գրավականը հանդիսացող ռազմարվեստն է:
Ազգապահպանության անհրաժեշտ գործիք լինելով հանդերձ` յուրաքանչյուր ժողովրդի պատերազմելու արվեստը նրա ազգային արժանապատվության ցուցիչը և սեփական ոճի գիտակցումն է:
Ողջունելով մատենաշարի լույսընծայումը` մենք մեր աջակցությունն ու գնահատանքն ենք հայտնում այս կարևոր նախագծին: Վստահ եմ, որ այն կդառնա այսօրվա երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության կարևոր միջոց, քանզի իսկական հայրենասիրության առաջնային հատկանիշներից մեկը ազգային արժանապատվությունը, այդ թվում` հենց ռազմարվեստի միջոցով պահպանելու պատրաստակամությունն է ` ազգային ռազմարվեստի ավանդույթների իմացությամբ ու գիտակցմամբ:
Ցանկանում եմ գիտական և ստեղծագործական նորանոր բացահայտումներ ու հաջողություններ այս կարևոր ձեռնարկին:

Սեյրան Օհանյան
ՀՀ Պաշտպանության նախարար

.


     
Copyright 2007 © Primary School. All rights reserved. Terms Of Use  |   Privacy Policy