Content on this page requires a newer version of Adobe Flash Player.
ՀՀ պաշտպանության նախարար
գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյան
Մարդկային զարգացման հիմքում միշտ եղել ու մնում են գիտելիքները, միտքը, խելքը, ասել է թե` մտավոր հարստությունը: Իսկ նշված որակներն առավելապես ձեռք են բերվում ջանադիր ուսուցման արդյունքում. նախ` դպրոցում, ապա` ավելի խորը` բարձրագույն ուսումնական հաստատությունում: Սակայն ասել, որ դրանց ուսուցումը մարդու համար դառնում է անարդյունավետ զբաղմունք, միանշանակ սխալ կլինի: Խոսքը մանավանդ վերաբերում է զինվորական մարդուն: Իմ խորին համոզմամբ, եթե հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցման և գիտական գործունեության զուգորդմամբ անհատը ձեռք է բերում համապատասխան տեսական իմացություններ և ընդունակություններ, հասնում նորանոր նվաճումների, ապա բանակում, որն իր ծրագրերով և խնդիրներով հանդիսանում է և' յուրօրինակ դպրոց, և' ամենապատասխանատու գերատեսչություններից մեկը երկրի ներսում, նպատակային ուսուցման ծավալումն առավել քան անհրաժեշտություն է: Որովհետև բանակը, զինվորական գործի դարբնոց լինելուց բացի, նաև կյանքի համալսարան է, և այն ունի շարունակ զարգանալու կարիք:
Գիտակցելով ուսուցման դերն ու նշանակությունը մեր հանրապետության զինված ուժերի ամրապնդման գործում` ես միևնույն ժամանակ եկել եմ այն համոզմունքին, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներկա փուլում Պաշտպանության բանակն ունի բարեփոխումների կարիք, և այդ ամենի հիմքում մենք նորից ու նորից պետք է դնենք
Գ Ի Տ Ե Լ Ի Ք Ը:
Հատված
Պաշտպանության նախարար
Սեյրան
Օհանյանի «XXI դարի բանակը» գրքից