Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player



ԻՄ ԵՐԵԽԱՅԻ ԴՊՐՈՑԸ

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Դանիելյան Մարինա /5րդ դասարան/

Սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական միջնակարգ դպրոցի դաշնամուրային բաժնի 5-րդ դասարանում: 2007թ. մասնակցել է Ալ. Սպենդիարյանի պատանի երաժիշտ-կատարողների մրցույթ-փառատոնին և արժանացել է դափնեկրի կոչման /1-ին տեղ/:

2009թ. մասնակցել է Գյումրիում կայացած "Վերադարձ" միջազգային մրցույթ-փառատոնին "տաղանդավոր ժառանգներ" համերգին և արժանացել դիպլոմի:

2009թ. Ֆրանսիայում Փարիզ քաղաքում կայացած "Flame" պատանի երաժիշտ-կատարողների մրցույթին և արժանացել ռափնեկրի կոչման /1-ին տեղ/, ինչպես նաև հատուկ մրցանակի:

Վերջին ձեռքբերումը Իտալիայի Հռոմ քաղաքում կայացած "Մոցարտի" պատանի երաժիշտների մրցույթն էր, որտեղ գրավել է 1-ին պատվավոր տեղը:

 

 

 

 

 

 

Մեծ տեղ եմ հատկացնում երեխաների ինքնուրույն գործունեությանը:Խրախուսում եմ յուրաքանչյուր ստեղծագործական միտք`ուղորդելով սաներիս ճիշտ մտածելուն և դատողություններ անելու կարողությունների զարգացմանը:Դրա արդյունքում կան ստեղծագործող երեխաներ , որոնք աչքի են ընկնում վառ անհատականությամբ և ինքնուրույն արտահայտվելու կարողությամբ:Տիգրան Իվանյան /երրորդ դասարան/

Գայանե Բախտիկյան

Տիգրան Իվանյան

/3-րդ դասարան/

Ձյունաբեր ամպ

- Բարև ձյունաբեր ամպ, իմ անունը Տիգրան է։
- Բարև Տիգրան,ինչու՞ ես ինձ հետ ուզում խոսել։
- Ես ուզում եմ ասել, որ երբ ձնագնդի եմ ուզում խաղալ, դու արի, բայց երբ չեմ ուզում խաղալ՝ մի արի։
- Պայմանավորվեցինք, ընկերս։

 

Գարունը մեր բակ է մտել

Երբ մեր բակի այգում տեսա մանուշակ, հասկացա, որ գարուն է եկել։
- Քնքուշ մանուշակ, այդ ինչպե՞ս քո նուրբ ցողունով ճեղքեցիր հողն ու գարուն բերեցիր մեր աշխարհին։
Խիստ ձմռան ցրտից առաջինը աչիկները բաց արեց ձնծաղիկն ու ժպտաց Մայր Արևին։
- Բարև, փոքրիկս, ասաց Արևը։
- Բարև, կարմիր Արև։
- Ժամանակն է բոլորին արթնացնելու ձմռան խոր քնից։
- Ես սիրով կկատարեմ քո հրամանը, մայրիկ։

 

Ծաղկած խնձորենին

Ծաղկած խնձորենու ճյուղերին փռվել էին բողբոջը բողբոջի հետևից։ Բուրումնավետ ծաղիկներն այնքան խիտ էին, որ կարծես վարդագույն ձյուն լիներ նստած ծառին։

Պարահանդեսի հրավեր

- Սպիտակա թույր ձնծաղիկ, հրավիրում եմ քեզ ծաղկահանդեսի, որ քնքշանք հաղորդես ամբողջ ծաղկահանդեսին։
- Գողտրիկ մանուշակ, ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր հրաշալի ծաղկահանդեսում և զգալ ձեր հրաշալի բույրը։

Փոքրիկ պատուհան դեպի մեծ աշխարհ

Երբ ես բացում եմ իմ սրտի պատուհանը, տեսնում եմ, որ ամեն ինչ խաղաղ է, որ էլ պատերազմ չկա, որ մարդիկ երջանիկ են, որ ամեն մի օջախ ապրում է խաղաղ։
Երբ ես բացում եմ իմ պատուհանը, իմ հրաշքների պատուհանը, տեսնում եմ շատ, շատ հեքիաթներ, որոնց ես դեռևս ծանոթ չեմ։ Ես այդ հեքիաներից շատ բան եմ սովորել, որովհետև հեքիաթների հեղինակներն են Մեծն Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Խնկո-Ապերը, Մկրտիչ Կորյունը, Հենրիկ Սևանը, Էլեոնորա Մանդալյանը, Լագինը, Պուշկինը, Ալեն Միլենը, Ջաննի Ռոդարին և էլի շատ շատերը։

Կենդանաբանական այգում

Ես և սիրում և չեմ սիրում կենդանաբանական այգին։ Սիրում եմ, որովհետև նրամիջոցով ծանոթանում եմ հրաշք բնության կենդանիների հետ՝ փիղ, վագր, առյուծ, արծիվ, արջ, գայլ, աղվես, եղնիկ, ընձուղտ, լուսան...
Չեմ սիրում, որովհետև նույնիսկ կենդանիների արքա առյուծը խղճահարություն է առաջացնում։

Տերևը

Տերևը կանաչ դառնում է դեղին,
Եվ բախվում է նա ոտքերի առաջ,
Թափվում է, թափվում թափվում է թափվում,
Ասես մի ոսկի, ասես մի գոհար

Քամին է մտնում մերկացող անտառ,
Եվ ողջ անտառն է տապալում գետնին,
Եվ ողջ անտառն է հոգոցներ հանում,
Հոգոցներ հանում ու լալիս է նա։

Աշնան և գարնան տերևների զրույցը

Ի՛նչ գույնզգույն ու սիրուն ես դու, աշ՜նան տերև։

Ի՛նչ լավ է, որ դու դեռ երկա՜ր կապրես դու գարնան տերև։

 

 

 

 

Միջազգային մրցույթների պատանի դափնեկիրների համերգ

"Ա. Բաբաջանյան" համերգասրահում կայացավ համերգ, որին մասնակցում էին ՀՀ երաժշտական դպրոցների 23 տաղանդաշատ այն սաները, ովքեր 2009թ. ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ մասնակցել են միջազգային տարբեր մրցույթների և արժանացել դափնեկրի կոչման:

Հայաստանի շնորհալի երեխաներին և պատանիներին ունկնդրելու էին եկել ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Համերգին մասնակցում էր.

Լիտվա, Կաունաս 18-րդ միջազգային փառատոնի մասնակից /պատվոգիր/, Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական մասն. դպրոցի VIIIդաս.աշ. Նորայր Ալթունյանը` մեր աշակերտը:

Copyright © Yerevan School N 55 after A.P. Chekhov, Web Master: A. Kocharyan