Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

    .

     

     

     

    Տաթևիկ Սարուխանյան

     

     

     

    1974թ. ավարտել եմ Երևանի պետական մանկավարժական համալսարանի «Տարրական կրթություն և մեթոդիկա» ֆակուլտետը: Պարբերաբար մասնակցել եմ Կրթության ազգային ինստիտուտի կազմակերպած ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման ծրագրերին:
    1990 թ.-ից աշխատում եմ Ա. Չեխովի անվան դպրոցում:
    Սիրում եմ դասավանդման պրոցեսը և այն կապը, որ ստեղծվում է այդ ընթացքում իմ և երեխաների միջև: Ուրախանում եմ, երբ տեսնում եմ երեխաների ոգևորված դեմքերը, երբ այդ ոգևորությունը տանում է նրանց դեպի մանկական երևակայության աշխարհ, մղում նրանց նոր հայտնագործությունների: Աշխատում եմ չծանրաբեռնել երեխաներին տնային հանձնարարություններով` աշխատանքի գերակշռող մասը կատարելով դասի ընթացքում: Մեծ տեղ եմ հատկացնում երեխաների ինքնուրույն գործունեությանը: Խրախուսում եմ յուրաքանչյուր ստեղծագործական միտք` ուղորդելով սաներիս ճիշտ մտածելուն և դատողություններ անելու կարողությունների զարգացմանը: Ձգտում եմ ստեղծել համերաշխ կոլեկտիվ, որտեղ յուրաքանչյուրը իրեն կարևորված զգալով, կարևորում է նաև կոլեկտիվը` բարեկիրթ, հանդուրժողաբար և հարգալից վերաբերվելով բոլորին:

    Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում: Մորգենշտեռն


    Իսկ ի՞նչ կարող է ավելի ուրախալի լինել, քան հետաքրքրասեր երեխան` իր «ինչու՞», «ինչպիսի՞», «ինչպե՞ս», «որտեղի՞ց» բազմապիսի հարցերով:
    Կարծում եմ, որ երեխան պետք է լիովին վստահի ուսուցչին: Միայն այդ դեպքում նա կկարողանա դիմել ուսուցչին ամենազանազան իրեն հուզող հարցերով, և ուսումը կդառնա նրա համար ավելի հետաքրքիր:
    Ուսումնական գործընթացը ավելի հետաքրքիր ու բազմաբովանդական դարձնելու նպատակով կազմակերպում և անցկացնում եմ տարբեր միջոցառումներ` էքսկուրսիաներ, բաց դասեր, ցերեկույթներ, ներդասարանային և միջդասարանային մրցույթ-վիկտորինաներ: