Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

    .

     

     

     

    Շողիկ Ղազարյան

     

     

    Անհնար է, ուրիշին տալ այն, ինչ որ ինքդ չունես, անհնար է զարգացնել, կրթել,  դաստիարակել ուրիշին, երբ ինքդ կիրթ  չես ու  զարգացած: Ադոլֆ Դիստերվեգ


    Ծնվել եմ 1987 թվականին: 2004 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել եմ միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ՙՆ/դ, սկզբնական և հատուկ կրթության՚ ֆակուլտետի դասվարական բաժին: Ուսումնառության տարիներին ցուցաբերելով բարձր առաջադիմություն`  2008 թվականին ավարտել եմ բակալավրիատը: Այժմ ուսումնառում եմ նույն համալսարանի մագիստրատուրայի ՙԼեզվամաթեմատիկական  կրթության և տեսության՚ բաժնի վերջին կուրսում:
    Այս մասնագիտությունն ընտրել եմ ունենալով անսահման սեր երեխաների հանդեպ, քանի որ ինձ համար նրանք` 6 – 8 տարեկանները, միշտ անսպասելի են, զարմանալի ու հետաքրքիր: Սիրում եմ նրանց հետ զրուցել, խաղալ, անկեղծ զարմանալ, նոր բաներ հայտնաբերել: Ուզում եմ օգնել, որ ոչնչից չվախենան, վստահեն իրենց գաղտնիքները, կարողանան սիրով և անկաշկանդ հաղորդակցվել և'  իրենց հասակակիցների, և' մեծերի հետ, օգնել, որ ինքնադրսևորվեն և ինքնահաստատվեն:
    Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ երեխան զգա ուսուցչի  անսահման հավատն իր նկատմամբ, միշտ լինի ջերմ, բարեկիրթ, հոգատար մթնոլորտում, զգա իրեն կարևորված` անկախ իր ձեռքբերումներից: 
    Երեխաների ուսուցումն ու դաստիարակությունը մեծ, լուրջ ու խիստ պատասխանատու գործ է, և այդ գործը, իհարկե, դժվար է:
    Իմ առջև դրված նպատակներից ամենագլխավորը ուսումանադաստիարակչական գործընթացի ճիշտ կազմակերպումն է, որպեսզի այն նպաստի դպրոցին հարմարվողականության շրջանի հեշտ անցկացմանը, ապահարմարվողական վարքի պատճառների հանմանը: Յուրաքանչյուր ուսուցչի հայտնի է, որ երեխաների միմյանց հետ փոխհարաբերությունների ձևավորման մակարդակից է կախված հարմարվողականության ընթացքը:
    Այս ամենը հնարավոր է հաղթահարել համագործակցային ուսումնառության միջոցով, որը ուսումնական գործունեության ընթացքում զարգացնում է միասնական զգացմունքային դրական վերաբերմունք, միմյանց փոխադարձաբար օգնելու կարողություններ:
    Արդի ժամանակներում ճիշտ կազմակերպելու համար անհրաժեշտ է խրախուսող միջավայր, իսկ ճիշտ դաստիարակության համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքով.
    ՙՃիշտ դաստիարակությունը նպատակ է, որի մեջ մարդն ուրախ գտնում է իր սեփական կարգուկանոնը՚:
    Ուսուցման միջոցով  մտածողության այս տիպը վերածվում է դիրքորոշման, որը կարելի է կիրառել կյանքի յուրաքանչյուր ոլորտում: Ուզում եմ, որ ավարտվող ամեն մի դասից հետո իմ աշակերտը նոր տպավորություններով, մի նոր բան հայտնագործած և սովորած տուն վերադառնա և անհամբերությամբ սպասի մեր հաջորդ հանդիպմանը:
    Մեծ հաջողություն եմ համարում, որ աշխատում եմ այս դպրոցում, որը քայլելով արդի առաջընթացի հետ` պահպանել է մանկավարժության դասական, ավանդական լավագույն մոտեցումները: