Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

    .

     

     

     

    Քնարիկ Գալստյան

     

     

     

     

    Ծնվել եմ 1985թ., Երևանում:2000թ. ավարտելով դպրոցը գերազանց առաջադիմությամբ` ընդունվել եմ ԵՊՄՀ Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա բաժինը:2004թ_ից աշխատում եմ Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում որպես դասվար:Ամուսնացած եմ, ունեմ դուստր:


    Ասում են` դպրոցն արվեստանոց է, որտեղ ձևավորվում է աճող սերնդի միտքը, կերտվում ապագան: Ուստի դպրոցը, մասնավորապես ուսուցիչը, պետք  է կարողանա զգալ ապագայի շունչը և իր աշակերտին դաստիարակի այդ ոգով:


    Իմ համոզմամբ, ապագան կերտել, կյանքում լիարժեք դրսևորվել, պիտանի մարդ դառնալ կարող է միայն ազատ մարդը, ով բազմակողմանիորեն զարգացած է և գիտելիքներով հարուստ: 
    Ընդունելով սա որպես սկզբունք իմ գործում` աշխատում եմ մշտապես խրախուսել երեխաների ինքնուրույնությունը, գիտելիքներն ու կանոնները ոչ թե պատրաստի մատուցել, այլ ուղղորդել երեխայի միտքն այնպես, որ նա ինքը կարողանա գտնել ճշմարտությունը: Վստահ եմ , որ այդ կերպ ձեռք բերված գիտելիքներն առավել մնայուն են:
    Կարծում եմ նաև, որ ուսուցման կարևորագույն նպատակը զուտ գիտելիքներ հաղորդելը կամ կարողություններ ու հմտություններ ձևավորելը չէ, այլև այդ գիտելիքները կիրառել, դրանց հիման վրա նորը ստեղծել սովորեցնելը:
    Ուսուցչի գործունեության կենտրոնում մշտապես պետք է լինի երեխան` որպես ձևավորվող անհատ, հասարկության անդամ, որպես սեփական ներաշխարհ և բնավորություն ունեցող մարդ: