Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

    .

     

     

     

    Նունե Աթինյան

     

     

    «Առաջին տպավորությունները մեծ ուժով են ներգործում մանկական հոգու վրա, նրա հետագա ամբողջ զարգացումը տեղի է ունենում դրանց անմիջական ազդեցության ներքո»: Վ.Գ. Բելինսկի

    Ավարտել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը: Դպրոցում աշխատում եմ 14 տարի: Դպրոցն իմ առօրյայի անբաժան մի մասն է: Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երեխաների: Նրանց համար ես առաջնորդ եմ, խորհրդակից, նրանց կարծիքն ու ցանկությունը հաշվի առնող: Եթե  ուզում ես երեխայի մեջ դաստիարակել մտքի քաջություն, հետաքրքություն դեպի լուրջ և որոնողական աշխտանքը, ինքնուրությունը որպես անձնական վարքագիծ, ներշնչել նրանց մեջ համագործակցության բերկրանք, ապա ստեղծիր այնպիսի պայմաններ, որ նրանց մտքի փոքրիկ կայծերը վերածվեն փայլատակման, որտեղ իրենք իրենց շատ համոզված կզգան:
    Մեթոդմիավորման աշխատանքների մեջ է մտնում ուսուցիչների  ստեղծագործական համագործակցության մթոլորտի ստեղծումը: Չէ' որ շատ հետաքրքիր է, որ միևնույն հոսքի ուսուցիչները քննարկման միջոցով հայտանբերեն այն անհրաժեշտն ու կարևորը, որը պետք է կիրառվի յուրաքանչյուր դասին: Այդ քննարկումները բերում են նաև մարդկային հարաբերությունների ջերմությանն ու զարգացմանը և կազմում են նրանց աշխատանքային կյանքի կարևոր մի մասը:

    Երեխան, երբ գալիս է դպրոց, պիտի զգա այն անկեղծ ու ջերմ մթնոլորտը, որտեղ նա կարևորվում է որպես անհատ` իր բոլոր դրսևորումներով, և որտեղ բացահայտում ու նպաստում են նրա լավագույն որակների զարգացմանը:
    Սիրում եմ երեխաներին, հեշտությամբ եմ մտերմանում նրանց հետ, կարողանում եմ նրանց համար դառնալ վստահելի ու հետաքրքիր: Գիտեմ, որ նրանք սիրում են ուրախանալ, հայտնագործել ու զարմանալ նաև զարմացնել իրենց ձեռքբերումներով: