![]()
.
Թամրազյան Մերի
|
Գիտությունն ամենակարևոր, ամենահիասքանչն ուամենապիտանին է մարդու կյանքում, այն միշտ եղել է և կմնա սիրո բարձրագույն դրսևորում, միայն գիտությամբ մարդը կարող է հաղթել բնությանն ու ինքն իրեն: Ա. Պ. Չեխով 1997 թվականին ավարտել եմ Երևանի Մովսես Խորենացու անվան համար 143 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել եմ Երևանի պետական մանկավարժական համալսարանի " Տարրական կրթություն և դեֆեկտոլոգիա "ֆակուլտետի" Տարրական կրթության մեթոդիկա" բաժինը, որը ավարտել եմ 2001թվականին: 2002 թվականից աշխատում եմ Երևանի Ա.Պ. Չեխովի անվան համար 55 դպրուցում որպես դասվար: Համալսարանում ուսանելու տարիներին մեծ հետարքրությամբ ուսումնասիրել եմ կրտսեր դպրոցականների հոգեբանական առանձնահատկությունները: Հետևաբար մեծ ուշադրություն եմ դարձնում հատկապես աշակերտների մոտ առկա հոգեբանական իրավիճակներին, որոնց ճիշտ և ժամանակին բացահայտումն ու վերլուծությունը օգնում է հասկանալ յուրաքանչյուր երեխայի անհատական մոտեցումն ուսումնառությանը: Օգտագործելով առավել օգտակար և արդյունավետ մանկավարժական մեթոդներ ու հնարներ` դասապրոցեսը կառուցում եմ անհատական մոտեցմամբ` տալով յուրաքանչյուր աշակերտի ինքնաարտահայտման հնարավորություն: Մեծ սիրով եմ ընտրել ուսուցչի մասնագիտությունը: Իմ ուսուցիչներին ունենալով իմ սրտում` կյանքում առաջնորդվում եմ նրանց տված գիտելիքներով և հուսով եմ, որ իմ աշակերտների սրտում նույն կերպ կապրեմ ես` որպես իրենց շատ սիրող ուսուցիչ: Գլխավորն. աշակերտին սովորեցնել սովորել:
|
