Արփինե Պետրոսյան

|
Եթե կարող ես ճշմարտությունը լսել, սովորիր և ասել այն: Կրաշևսկի
Ավարտել եմ Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի տարրական ուսուցման և մեթոդիկայի ֆակուլտետը:
1991թ-ից աշխատում եմ Ա. Չեխովի անվան հ. 55 դպրոցում: Մասնագիտությունը ընտրել եմ սրտիս թելադրանքով: Ուսուցիչ երազել եմ դառնալ դեռ մանկուց` հիշողության մեջ պահելով իմ առաջին ուսուցչուհու անմոռանալի կերպարը:
Ուզում եմ նրանց հետ լինել ընկեր, ում նրանք կվստահեն և կսիրեն: Համոզված եմ, որ եթե սիրով չանես, առաջընթաց չի լինի:
Լավ մանկավարժը երեխայի աչքերով պիտի նայի աշխարհին: Սիրում եմ հետևել, թե երեկվա փոքրիկը ինչպես է մեծանում, կայանում, ինքնահաստատվում, դառնում վստահ ու գրագետ: Օգնում եմ, որ յուրաքանչյուր աշակերտ կարողանա դրսևորել իրեն և կայանա որպես անհատ: Տարիների ընթացքում մշակել եմ ուսուցման իմ մոտեցումները:
Մեծ ուշադրություն եմ դարձնում բառապաշարի հարստացմանը: Կարևորում եմ արտադասաարանային ընթերցանությունը:
Սիրում եմ երեխաներին և դասվարի աշխատանքը:
|