Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

    .

     

     

     

    Անի Վարդանյան

     

     

     

    Անի Վարդանյան
    2004 թ.-ին ընդունվել եմ ԵՊՄՀ-ի  նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը: Ավարտել եմ 2008 թ.-ին և ընդունվել նույն համալսարանի մագիստրատուրա`  «Լեզվամաթեմատիկական կրթություն և տեսություն» բաժինը:
    2008 թ.-ից աշխատում եմ Ա.Պ.Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: Ընտրել եմ այս դպրոցը, որովհետև այն ոչ միայն ավանդույթներով դպրոց է, որն իմ կարծքով դպրոցի ամուր հիմքն է, այլև ունի ժամանակակից մեթոդների և տեղեկատվական տեխնոլոգիաների հարուստ փորձ:
                Սիրում եմ աշխատանքս, երեխաներին, սիրում եմ որևէ նորություն «հայտնաբերելիս»  նրանց փայլող աչքերը: Թերևս սա է պատճառը, որ կարևորում եմ յուրաքանչյուր աշակերտի անկաշկանդ մասնակցությունը դասին: Նման մթնոլորտում հենվելով յուրաքանչյուր երեխայի դրական հատկանիշների վրա` զարգացնում եմ նրանց մեջ եղած բարությունը, ազնվությունը, աշխատասիրությունը, ընկերասիրությունը, կարգապահությունը և նման շատ այլ հատկանիշները:
                Շատ հաճախ կազմակերպում եմ խմբային աշխատանքներ, մրցույթներ, որոնց հիմքում առողջ մրցակցությունն է, իսկ նպատակը` զարգացնել տրամաբանելու, ինքնուրույն մտածելու, արագ կողմնորոշվելու կարողությունը:
    Այս աշխատանքների ընթացքում աշակերտների մեջ ձևավորվում են միմյանց լսելու, կարծիքները վերլուծելու և համադրելու կարողությունը, ինչպես նաև շփվելու, հաղորդակցվելու կարողությունը, որը ընկերասիրության առաջին նախապայմանն է:
    Կարևորում եմ նաև խաղը երեխայի կյանքում: Ըստ Վիգոտսկու` խաղը չպետք է անհետանա երեխայի կյանքից: Այն պետք է շարունակի իր տեղն ունենալ թե՛ դպրոցական ուսուցման, թե՛ աշխատանքային գործընթացում: Սա հիմք ընդունելով` ուսումնական նյութի հաղորդումը կազմակերպում եմ խաղերի միջոցով:
    Կարևորում եմ նաև արտադասարանային աշխատանքները, միջոցառումները, որոնք բովանդակությամբ առավել ընդգրկուն են, հետաքրքիր,  ճանաչողական և դրանք համալրում են ողջ ուսումնական գործընթացը:

    Նոր տարի