Ալինա Սիմոնյան

|
2004 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել եմ ԵՊՄՀ-ի <<Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա>> բաժինը:
Նույն թվականից աշխատում եմ Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում:
Ժամանակակից ուսուցիչը հաջողության հասնելու համար պետք է տիրապետի մանկավարժության, հոգեբանության, ուսումնադաստիարակչական նորագույն նվաճումներին և դասապրոցեսում օգտագործվող ուսուցման բոլոր ձևերին ու մեթոդներին: Կարծում եմ, որ ցանկացած գործում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լինել աշխատասեր, պարտաճանաչ և ունենալ պատասխանատվության մեծ զգացում, ինչն էլ ձգտում եմ սերմանել իմ սաների մեջ:
Շատ եմ սիրում իմ աշխատանքն ու երեխաներին:
Մեր դպրոցը հեքիաթ է, իսկ աշակերտները` հեքիաթի հերոսներ: Ես ուզում եմ, որ իմ աշակերտները լինեն մեր հեքիաթի լավագույն հերոսները և իրենց վառ կերպարներով էլ ավելի գեղեցկացնեն ու հարստացնեն մեր հեքիաթը:
Ես երեխային սիրում ու ընդունում եմ այնպիսին, ինչպիսին նա կա: Ինձ համար յուրաքանչյուր աշակերտ վառ անհատականություն է` իր բոլոր դրսևորումներով: Ես իմ աշակերտի համար նախ ընկեր եմ, հետո մայր, իսկ վերջում նոր ուսուցիչ, որը կարող է պատասխանել նրանց հուզող բոլոր հարցերին և բացատրել անհասկանալի երևույթները:
Սիրում եմ, երբ դասարանում տիրում է փոխադարձ սեր, վստահություն ու անկեղծություն: Խրախուսում եմ երեխաների նույնիսկ ամենաչնչին հաջողությունները, ինչից է´լ ավելի են ոգևորվում երեխաները:
Ըստ Սատիրիի` ցանկացած մարդու օրական անհրաժեշտ է չորս գրկախառնություն գոյատևման համար, իսկ լավ ինքնազգացողության համար` առնվազն ութ: Երեխաներին այս գրկախառնություններն է´լ ավելի անհրաժեշտ են: |