Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  •  

     

     

     

    Մարտիրոսյան Լիլիթ

     

     

     

     

    Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս
    քո սեփական ծանրությունը,
    Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս
    քո սեփական մանրությունը:
    Պարույր Սևակ

            Դպրոցում աշխատում եմ 1994թ-ից:
    Բացի ադմինիստրատիվ աշխատանք կատարելուց` դասավանդում եմ նաև կիրառական տնտեսագիտություն և հայրենագիտություն:
    Դպրոցն այսօր գիտության թիկունքն է, այդ պատճառով ուսուցչի աշխատանքը մեծ մասամբ հիշեցնում է գիտնականի աշխատանք. ավելի քիչ է կրկնությունը, և ավելի շատ` ստեղծագործությունը:
    Սիրում եմ աշխատել երեխաների հետ: Երեխան պետք է զգա ուսուցչի սերն ու հոգատարությունը: Յուրաքանչյուր երեխա մի անհատականություն է, և թափանցելով նրա ներաշխարհը` ես փորձում եմ օգնել նրան, որպեսզի նա հնարավորինս հեշտությամբ հաղթահարի բոլոր դժվարությունները:
    Ես շատ եմ կարևորում հայրենագիտության մատչելի մատուցումը և հետևողական եմ իմ աշխատանքում. աշակերտը պետք է  յուրացնի նյութը, իմանա և կարողանա շարադրել տեսությունը ու կատարել գործնական աշխատանքներ: Չ՞է որ իմ դասավանդած առարկան մեծ հնարավորություն է ընձեռում` ճանաչելու հայրենիքը, սիրելու նրա բնությունը, զարգացնում է գեղեցիկը տեսնելու և գնահատելու ունակությունը:

    «Զրույցներ մեր բնակավայրերի մասին»