Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  •  

     

    Սամվել Միսակյան

     

    1983 թվականին ավարտել եմ Հայկական պետական գյուղատնտեսական ինստիտուտի գ/մեքենայացման ֆակուլտետը: 1987-1990թթ. սովորել եմ "Հայգյուղմեքենա" գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում: 1991թվականից աշխատել եմ Աշտարակի N 7 դպրոցում որպես փոխտնօրեն, այնուհետև` տնօրեն: 1991-1998թթ. աշխատել եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրի մանկավարժական ուսումնարանում և գիմնազիայում, ինչպես նաև Երևանի N 61 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 2000թվից աշխատում եմ Երևանի Ա. Չեխովի անվան N55դպրոցում որպես մաթեմատիկայի և շախմատի ուսուցիչ: 1986թվականից տարբեր ուսումնական հաստատություններում աշխատել եմ որպես շախմատի ուսուցիչ: 1996թ. Մանկավարժության ազգային ինստիտուտում ատեստավորվել եմ որպես հմուտ մաթեմատիկ:
    Ինձ համար մաթեմատիկան և շախմատը խոր տրամաբանությամբ, երևակայական մտածողությամբ և վերլուծական մտքի անսպառ շտեմարան են: Մաթեմատիկան և շախմատը ինձ համար խելքի ու մտքի փորձաքար են համարվում:

    Լավ սկիզբը գործի կեսն է: Պլատոն