ՇՈՒՇԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

|
Փնտրի՛ր բարին ամենուրեք ու երբ գտնես, դուրս բեր թաքստոցից, և թող նա լինի ազատ ու աներկյուղ… Արթնացրու՛ առաքինությունը, ում սրտում էլ, որ նա գաղտնի ու տրտում թաքնված լինի աշխարհարհի սարսափներից ու ամոթից…Եվ քանի ապրում ես, ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու տխրությանը, այլ ժպտա՛ կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ:
Վ.Սարոյան
2004թ. ավարտել եմ Երևանի պետական համալսարանի հայկական բանասիրության ֆակուլտետը: Ստացել եմ մագիստրոսի աստիճան: 2005թվականից աշխատում եմ Ա.Չեխովի անվան N 55 դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
Համոզված լինելով, որ մարդուն համարձակ ու վստահ են դարձնում միայն հաստատուն գիտելիքները` իմ նպատակն այս դպրոցում աշակերտիս հենց այդպիսին դարձնելն է:
Իմ աշակերտներից յուրաքանչյուրը ինձ համար անհատականություն է` իր հույզերով, իր ներաշխարհով, իր հույսերով, բնավորության լավ ու վատ գծերով, սպասումներով ու ակնկալիքներով:
Գերագույն նպատակս է անել այնպես, որ նորագույն տեխնոլոգիաների զարգացման այս ժամանակաշրջանում իմ աշակերտը ճիշտ ընկալի և գնահատի ընթերցանության արժեքը:
Ես սիրում եմ իմ բոլոր աշակերտներին և փորձում նրանց մեջ դաստիարակել խիղճ, մարդասիրություն և ճիշտ մտածողություն:
|