Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player


     
     
    ՖԵՆՅԱ ԳԱՌՆԻԿՅԱՆ

    Միջակ ուսուցիչը շարադրում է, լավ ուսուցիչը` բացատրում, ականավոր ուսուցիչը ցույց է տալիս, իսկ մեծ ուսուցիչը` ոգեշնչում:
    Ուիլյամ Ուորդ
     
    Ավարտել եմ Երևանի պետական համալսարանը 1978 թվականին: Շուրջ երեսուն տարի աշխատում եմ դպրոցում` զուգահեռ կատարելով մեթոդական աշխատանք մանկավարժության հանրապետական ինստիտուտում: Ունեմ հրատարակված հոդվածներ և գրքեր /«Շտեմարան» IV-1996, «Շտեմարան» IV-1997/:
    Դասապրոցեսում կարևորելով ուսուցչի մասնագիտական, մեթոդական պատրաստականության աստիճանն ու դերը` կողմնակից եմ աշակերտամետ դասարանին: Դասի ընթացքում կիրառում եմ մանկավարժության հին և նորագույն մեթոդները, որոնք հետաքրքիր ու արդյունավետ են դարձնում դասը: Մեծ տեղ տալով տեսական գիտելիքներին` նպատակահարմար ու ճիշտ եմ համարում գործնականից տեսական ուղին, խրախուսում եմ լրացուցիչ աշխատանքները: Կարևորում եմ խմբային աշխատանքը, որի ընթացքում վերանում են բարդույթները, իսկ միջառարկայական և ներառարկայական կապերը հայոց լեզվի և գրականության դասավանդման անքակտելի մասն եմ համարում:
    Դասի ընթացքում իմ ուշադրության կենտրոնում են դասագրքի առաջադրանքները, բայց լրացուցիչ առաջադրանքները, տրամաբանությունը զարգացանող հարցերը համարում եմ աշակերտի մտածողության զարգացման խթան: