Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player


     

     

    ԱՆՈՒՇ ԱՐՍԵՆՅԱՆ

     

     
     

     

     

    Հաջող դաստիարակության գաղտնիքը աշակերտիհն հարգելու մեջ է:
    Էմերսոն


    1987թ. ավարտել եմ Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1980թ. աշխատել եմ Երևանի Պ. Պռոշյանի անվան միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1993թ. աշխատել եմ Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան համար 119 միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 2007թ. աշխատում եմ մեր դպրոոցում որպես հայոց լեզցի և գրականության ուսուցչուհի:
    «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի «Ուսուցիչների մասնագիտական կատարելագործում» ենթածրագրի շրջանակներում 2006թ. մասնակցել եմ նոր կրթակարգի, չափորոշչի, ծրագրի և ուսուցման նոր մեթոդների ուղղությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին վերապատրաստողների դասընթացներին և ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից ստացել վկայական:
    Ժամանակակից կրթության մեջ արժևորում եմ ոչ թե պատրաստի գիտելիքի մատուցումը, այլ դրա կառուցումը: Աշակերտը կարողությունների և հմտությունների օգնությամբ կարողանում է կոնկրետ իրավիճակներում լուծել կարևոր խնդիրներ:
    Երեխայի մեջ հարկավոր է ամենից առաջ տիրոջ զգացում սերմանել և ասել. «Այս դպրոցը քոնն է»:
    Արդյունավետ ուսումնառության հաջողության գրավականը աշակերտի և ուսուցչի համագործակցությունն է:
    Կարևորում եմ բնության սեր արթնացնելու և զգացողություն մշակելու գործընթացում աշակերտներիս` կենդանի բնության հետ հաճախակի շփումները: