Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player


     

     

     

     

    Սուսաննա Աբազյան

     

     

    Ուսուցչի ամբողջ հպարտությունը աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ:

    Դ.  Մենդելեև

    1971-1975թթ. Սովորել եմ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժնում:
    1975-ին աշխատանքային մկրտությունը ստացել եմ Ղափանի շրջանի Առաջակոտ   գյուղում: Այնուհետև աշխատել եմ տարբեր շրջանների դպրոցներում: 1988-ից աշխատում եմ Երևան քաղաքում: Պարգևատրվել եմ "Ժողովրդական կրթության գերազանցիկ" կրծքանշանով,
    Պարգևատրվել եմ բազմաթիվ պատվոգրերով` ՀՀ ԿԳՆ պատվոգիր, Երևանի քաղաքապետարանի պատվոգիր, Ունեմ բազմաթիվ դիպլոմներ, մրցույթների հաղթող եմ, ունեմ «Հետազոտող ուսուցիչ» տարակարգ /1996/:
    Կուզենայի աշխատել հայոց լեզվի և գրականության`տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած կաբինետում, ունենալ տեսադարան` հայոց մեծերին նվիրված ուսումնական կինոնկարներով: Կուզենայի, որ գործեր «Ուսուցչի ամբիոնը», որը հնարավորություն կտար ճանաչելու մեր կողքին աշխատող նորարար ուսուցիչներին, «Մանկավարժների հասարակական կազմակերպությունը», ստեղծվեր «Հայոց լեզվի պաշտպանության խումբ»:Սկզբունքս` ապրել և աշխատել ազնիվ: