-
Արման Գալստյան

Գիտությունը բաժանվում է երկու մասի՝ ֆիզիկա և նամականիշերի հավաքում: ԷՌՆԵՍՏ ՌԵԶԵՐՖՈՐԴ
Ծնվել եմ 1983 թվականին: Միջնակարգ կրթությունը ստացել եմ Գիտությունների ազգային ակադեմիային կից ֆիզմաթ դպրոցում: 2000թ . այն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը և ավարտել եմ այն 2005 – ին. մասնագիտությամբ աստղաֆիզիկոս եմ: Մանկավարժական գործունեությունը սկսել եմ 2006 թ վականին Երևանի համար 111 միջնակարգ դպրոցում, որտեղ աշխատել եմ մինչև 2008 թ .: 2009 – ից մինչ օրս աշխատում եմ Երևանի Ա. Չեխովի անվան համար 55 դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ:
Սիրում եմ աշխույժ և հնարամիտ աշակերտներին: Չեմ սիրում, երբ աշակերտները ֆիզիկայի դասն անգիր են սովորում: Երազանքս է ունենալ սեփական ուսումնական կենտրոն: Սիրածս արտահայտությունն է՝ եթե ֆիզիկան հասկացել ես, քեզ համար անհասկանալի ոչինչ չկա