Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  • ԱՆԱՆԻԿՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ

     

     

     

     

     

     

    • Մաթեմատիկան գործիք է, որին տիրապետում է յուրաքանչյուր ֆիզիկոս առաջադրված խնդիրները լուծելու համար: ԱՆԱՆԻԿՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ
      Ծնվել եմ 1960 թվականին: Միջնակարգ կրթությունը ստացել եմ Կրուպսկայայի անվան համար 19 դպրոցում, որն ավարտել եմ 1977-ին: Նույն տարում ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ և ավարտել այն 1982 թ “քվանտային էլեկտրոնիկա” մասնագիտությամբ: Ավարտելուց հետո աշխատել եմ “ Լազերային տեխնիկա ” ԳՀԻ – ում, այնուհետև 1987 թվականից` ԵՊՀ –ի քվանտային էլեկտրոնիկայի ամբիոնում որպես գիտաշխատող: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ եմ: 1994-ից որ պես ֆիզիկայի և աստղագիտության ուսուցիչ աշխատում եմ Երևանի Ա.Չեխովի անվան համար 55 դպրոցում: Նույն դպրոցի ֆիզիկայի մասնախմբի նախագահն եմ:
      Խճանկար.
      Սիրում եմ տրամաբանող և հնարամիտ աշակերտների հետ խնդիր լուծել. դրանից երբեք չեմ հոգնի: Սովորություն ունեմ դասը համեմել կատակներով և սեփական աֆորիզմներով, դրանցից առավել հաճախ օգտագործում եմ.
      Ֆիզիկայի իմացությունը համարժեք է մի նոր զգայարան ունենալու: Եթե աչքը թույլ է տալիս տեսնել, ականջը՝ լսել, ապա ֆիզիկան բացատրում է տեսածդ ու լսածդ:
      Մաթեմատիկան գործիք է, որին պետք տիրապետում է յուրաքանչյուր ֆիզիկոս առաջադրված խնդիրները լուծելու համար:
      Երբ նայում ես աստղազարդ երկնքին, մխրճվում նրա անսահմանության մեջ, քո սեփական խնդիրները անսահման փոքր են դառնում:
      Քո գլխին խնձոր չէ, դդում էլ ընկնի, մեկ է՝ խելոք միտք չես ծնի:
      Այնքան մտածեցիր, որ գլխիցդ ծուխ է դուրս գալիս:
      Մաթեմատիկան գործիք է, որին տիրապետում է յուրաքանչյուր ֆիզիկոս առաջադրված խնդիրները լուծելու համար: