Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  •  

     

     

     

     

    Տաթևիկ Մելքոնյան

     

    Trainer Training Summer School for teachers

    ENGLISH ROOM

    SMILE AND THE WORLD
    WILL SMILE WITH YOU

    ԽԱՂԻ ԴԵՐԸ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

     

     

     

     

     

    Ավարտել եմ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանը: Այժմ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի հայցորդ եմ: Մասնակցել եմ օտար լեզվի, ինֆորմատիկայի ուսուցիչների և դասվարների մասնագիտական կատարելագործման դասընթացներին: 2009թ. մասնակցել եմ Microsoft-ի «Նորարար ուսուցիչներ» մրցույթին և ստացել առաջին կարգի մրցանակ: 2011թ. հուլիսին մասնակցել եմ British Council-ի կողմից հայտարարված` վերապատրաստող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին մասնակցելու մրցույթին, հաղթել եմ և մեկնել Ստամբուլ: 2011թ. նոյեմբերին Կրթության ազգային ինստիտուտում  անցկացվող անգլերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների   ընթացքում ներկայացրել եմ նորագույն տեխնոլոգիաների դերի ու կարևորության վերաբերյալ մանկավարժական մեթոդներ: Ունեմ ուսուցչի շուրջ տասը տարվա փորձ: Դասավանդում եմ անգլերեն և ղեկավարում 6-3 դասարանը: Իմ աշխատանքում կիրառում եմ մանկավարժության նորագույն մեթոդներ և տեխնոլոգիաներ: 
    Յուրաքանչյուր սովորողի ընդունել եմ որպես անհատականություն և յուրաքանչյուր անգամ հարցրել եմ ինքս ինձ` ես իրո՞ք ճանաչում եմ այս երեխային, լիովին ծանո՞թ եմ նրա հնարավորություններին ու նախասիրություններին:
    Դասապրոցեսում օգտագործում եմ ուսուցանող երգեր, խաղային հնարներ, դերային խաղեր: Երեխաները սիրում են սովորել անգլերեն, ծանոթանալ լեզվի մշակույթին, օգտվել նորագույն տեխնոլոգիաներից: 
    Ես համոզված եմ, որ ուսուցչի աշխատանքը արդյունավետ և նպատակային կլինի, եթե նա կարողանա հավատարիմ մնալ իր կոչմանը և յուրաքանչյուր դաս դարձնել յուրօրինակ, գրավիչ, բովանդակալից ու հիշվող: Ժամանակակից ուսուցիչը պետք է կարողանա հայտնաբերել երեխայի  լավագույն որակները, խրախուսել ու ոգևորել նրան: Յուրաքանչյուր դաս պետք է յուրաքանչյուր երեխայի բավարարվածություն և հրճվանք պարգևի:
    Ուսուցիչը, ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա, պետք է լինի գրագետ, բարեկիրթ, գեղեցիկ, հոգատար ու ազնիվ: 
    Ես սովորեցնում եմ երեխային սովորել և անընդմեջ սովորում եմ ինքս:

    Երեխայի դպրոցն ընտրելիս ծնողը երազում է, որ իր երեխան կարողանա ազատ ու գրագետ խոսել անգլերեն: 
    Այդ երազանքը լիովին իրականանալի է, եթե ճիշտ ես ընտրում դպրոցը: Ավարտելով դպրոցը երեխան պետք է կարողանա ազատ խոսել անգլերեն, կարդալ գրքեր, ամսագրեր, գրագետ թարգմանել տեքստեր:
    Դպրոցի գործունեության գնահատման կարևոր չափանիշներից է լեզվի դասավանդման որակը:
    Ի՞նչն է գլխավորը անգլերենի ուսուցման մեջ:
    Կարևոր է, որ ուսուցչի և աշակերտի միջև լինի դրական հաղորդակցություն և համագործակցություն: Եթե նույնիսկ ուսուցիչը հրաշալի մասնագետ է, իսկ աշակերտը` շնորհալի, միևնույն է` լավագույն արդյունք ակնկալել հնարավոր չէ, եթե ուսուցումը զարգացնող չէ: Ես համոզված եմ, որ երեխային պետք է ուսուցանել մի քանի լեզուներ դեռևս վաղ մանկության շրջանում: Գլխավորը դասավանդման ճիշտ ու արդյունավետ մեթոդներ ընտրելն է: Յուրաքանչյուր երեխա կարող է սովորել խոսել մի քանի օտար լեզուներով, սակայն դա իրականանալի է այն դեպքում, եթե դա նրան հետաքրքիր է: Դարձյալ կարևորը դասավանդման ճիշտ ու արդյունավետ մեթոդներ ընտրելն է:
    Իմ կարծիքով հնարավոր չէ լավագույն արդյունքի հասնել միայն դասագրքի օգնությամբ, եթե նույնիսկ այն լավագույնն է: Ուսուցչից մեծ բան է կախված. լավ ուսուցիչը շարունակ հետազոտում,  կատարելագործում է դասավանդման մեթոդները, հատիկ-հատիկ հավաքելով հայրենական ու արտասահմանյան համապատասխան նյութեր:
    Լավ մասնագետը միշտ հարստացնում է իր գործիքակազմը սեփական նյութերով, տեսանյութերով, ձայնագրություններով, այլոց լավագույն փորձով: 
    Կարևոր է, որ ուսուցիչը օգտագործի դասավանդման ավանդական եւ նորագույն արդյունավետ մեթոդներ: Մեր դպրոցի բարձր դասարանցիները սկսում են մտածել անգլերենով: Սա էական արդյունք է, ինչին հասել ենք տարրական դպրոցում անգլերենի խորացված ուսուցման շնորհիվ: Երեխան ուսման հենց առաջին օրից անգլերեն է սովորում խաղային հնարների միջոցով:  
    Կրթության որակի ապահովումը հնարավոր է  ուսուցչական համակազմի շարունակական կատարելագործման, ինքնակրթության և  համագործակցության արդյունքում: Յուրաքանչյուր հաջողված դաս, մանկավարժական մեթոդ, հնար քննարկվում է, կատարելագործվում ու  դառնում բոլորի սեփականությունը: Անգլերենի մասնագիտական խումբը մշտապես փորձարկում, մշակում, կատարելագործում և կիրառում է նորագույն, արդյունավետ դասավանդման մեթոդներ, դրանք համադրելով ավանդականի հետ: