-
Աստղիկ Սիրեկանյան

Ավարտել եմ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանի անգլերենի ֆակուլտետը: 1985-1998 թթ. աշխատել եմ N 51 դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի: 1998-ից մինչ օրս աշխատում եմ Ա. Չեխովի անվան N 55 դպրոցում: Աշխատանքի ընթացքում փորձում եմ դասը մատուցել այնպես, որ այն լինի հետաքրքիր և մատչելի: Կարևոր է, որ դասը ձանձրալի եւ հոգնեցուցիչ չթվա երեխային: Դասի ընթացքում օգտագործում եմ զանազան դիդակտիկ նյութեր, երբեմն էլ դասը թատերականացնում եմ: Այդ պարագայում երեխաների առանձնահատկություններն ավելի վառ են դրսևորվում: Կազմակերպել եմ բազմաթիվ միջոցառումներ, հանդեսներ, բաց դասեր...
Սիրում եմ իմ աշխատանքը և երեխաներին: