-
Ռուզաննա Գյուլումյան

1985-1995 թվականներին սովորել եմ Երևանի համար 51 դպրոցը: Ավարտել եմ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան, որտեղ և ստացել եմ մագիստրոսի որակավորում: 2002-2003 թվականներին մասնակցել եմ Ամերիկյան համալսարանի IEP (ինտենսիվ անգլերենի դասընթացներ) ծրագրին: Երկու անգամ մասնակցել եմ Կրթության ազգային ինստիտուտի կազմակերպած ուսուցիչների վերապատրաստման ծրագրին: 2000 թվականից աշխատում եմ Ա.Պ. Չեխովի անվան համար 55 դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի: Ունեմ ուսուցչի շուրջ տասը տարվա փորձ: Դասավանդում եմ անգլերեն և ղեկավարում 6-5 դասարանը:
Սիրում եմ իմ մասնագիտությունը, իմ աշակերտներին և կարևորում եմ ուսուցչի դերը: Ուսուցիչը պետք է ունենա մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն և բարոյական որակներ, կարևորի սովորելու և սովորեցնելու ժամանակակից մեթոդները, մշտապես կատարելագործի մասնագիտական կարողությունները և զբաղվի ինքնակրթությամբ: Ժամանակակից ուսուցիչը պետք է խրախուսի աշակերտի ինքնուրույնությունն ու հարգի աշակերտի տեսակետը:
Սիրում եմ կազմակերպել միջոցառումներ և բաց դասեր, որոնք նպաստում են աշակերտների գեղագիտական ճաշակի զարգացմանը:
Կազմակերպել եմ հետևյալ միջոցառումները և բաց դասերը .
2005թ.- բաց դաս` նվիրված Մեսրոպ Մաշտոցին և գրերի գյուտի 1600-ամյակին (անգլերենով):
2006թ.- բաց դաս-մրցույթ` նվիրված Ամանորին (անգլերենով):
2007թ.- միջոցառում` նվիրված Արցախին:
2007թ.-բաց դաս` նվիրված այբուբենին:
2008թ.- բաց դաս` նվիրված համաշխարհային ահաբեկչությանը և Հրանտ Դինքին (անգլերենով):
2008թ.- միջոցառում` «Սառցե թագուհին» (անգլերենով):
2009թ.- միջոցառում` նվիրված կանանց և գեղեցկության տոնին (անգլերենով):
2010թ.- միջոցառում` «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները » (անգլերենով):