-
Մարինա Շահինյան

2000թ. ավարտել եմ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանը և նույն տարում անցել աշխատանքի Ա. Չեխովի անվան N 55 դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի:
Սիրում եմ անգլերենը, կարևորում եմ լեզուների իմացությունը մեր օրերում:
Մանկավարժի ու աշակերտի համատեղ աշխատանքի հիմքը փոխադարձ հարգանքն եմ համարում: Սիրում եմ իմ աշակերտներին և աշխատում եմ նրանց մեջ դաստիարակել մարդկային լավագույն հատկանիշները:
Դասանյութի յուրացման ընթացքում սիրում եմ ակտիվացնել, ընտրել, միավորել ու կիրառել սովորածը: Դրանք նպաստում են նպատակասլաց, մտածող եւ ինքնուրույն սովորող անհատների ձևավորմանը:
Սիրում եմ օգնել աշակերտներին` ճանաչելու իրենց հետաքրքրությունները և ուժեղ ու թույլ կողմերը: