Մարգարիտա Եփրեմյան

|
2002 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ: 2006 թվականին ավարտել եմ բակալավրիատը գերազանցության դիպլոմով: Նույն թվականին ընդունվել եմ մագիստրատուրա: 2008 թվականին ստացել եմ մագիստրոսի աստիճան: 2008 թվականից աշխատում եմ Ա. Չեխովի անվան № 55 միջնակարգ դպրոցում որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի: Այժմ հայցորդ եմ Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզվի ամբիոնում:
Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Կարևորում եմ լեզվի իմացությունը և փորձում եմ սերմանել յուրաքանչյուր աշակերտի մեջ սեր անգլերեն լեզվի նկատմամբ և ցանկություն` սովորելու ու բարելավելու այն:
We love our school,
let’s work together
& make it great !!! |