-
Աստղիկ Վիրաբյան

1974 թվ. ավարտել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի անգլո-ռուսական ֆակուլտետը:
Աշխատում եմ Երևանի Ա. Պ. Չեխովի անվան № 55 միջնակարգ դպրոցում 1988 թվ-ից մինչ այժմ որպես անգլերենի լեզվի ուսուցիչ:
Ուսուցման շարունակաբար փոփոխվող պայմաններում կարևոր եմ համարում ուսուցչի դերը, նրա՝ գործնական խնդիրներ լուծելու պատրաստականության զարգացումը, անձնային որակը:
Ուսուցիչը պետք է լինի ստեղծագործող: Սեփական վարքագծի օրինակով խթանի աշակերտների ստեղծագործական աշխատանքը: Նա պետք է տիրապետի մանկավարժության ժամանակակից մեթոդներին, կիրառի դասապրոցեսում, լինի պահանջկոտ, ունենա յուրաքանչյուր դասի ուսումնադաստիարակչական նպատակը:
Օտար լեզվի դասավանդման հիմնական նպատակն է սովորեցնել հաղորդակցվել: Այդ նպատակին հասնելու համար ես աշխատում եմ զարգացնել ժամանակակից անգլերենի քերականության, ոճաբանության ընկալման ու կիրառման հմտություններ:
Ես սիրում եմ իմ մասնագիտությունը և այն համարում են ամենակարևորներից մեկը աճող սերնդի զարգացման գործում: