Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  •  

     

     

     

     

    Վարդուհի Արաբչյան

     

     

     
     
     
    Ով միշտ անում է այն, ինչ ուզում է, հազվադեպ է անում այն, ինչ պարտավոր է:
    Լյուդվիգ Ֆոյերբախ

     

    Դպրոցը ավարտելուց հետո 1971թ. ընդունվել եմ Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական համալսարանը և 1975թ. ավարտել հիշյալ համալսարանի լրիվ դասընթացը անգլերեն լեզվի մասնագիտությամբ:
    Որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի աշխատում եմ Չեխովի անվան N 55 դրպոցում: Սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ աշխատել երեխաների հետ, սա այն աշխատանքն է որին պետք է նվիրվել այնպես, ինչպես նվիրվում ես քո ընտանիքին, քո երեխաներին:
    Ես կարծում եմ, որ այն նվիրումը, որը տրվում է երեխաներին փոխադարձ է: Երեխաների մեջ պետք է լավը տեսնել, սովորեցնել նրանց, խրախուսել, գովաբանել: Տարիներ անց յուրաքանչյուր հանդիպում վերածվում է տոնի, հիշողությունների, ջերմ գրկախառնությունների և այս ամենը քո աշխատանքի արդյունքն է: Ես հպարտ եմ իմ աշխատանքով, իմ դպրոցով: