Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

     

     

     

    Պատմություն
    Ռուսաստանի  Դաշնության   Դոնի  Ռոստով  քաղաքի« "Երրորդ  հազարամյակ" միջազգային   բարեգործական   հիմնադրամի  Կանոնապահ  խորհրդի  նախագահ   պարոն Սարգիս Գոգորյանի  և  մեր   դպրոցի  տնօրեն  տիկին Գայանե  Սարուխանյանի միջև  կնքված  համաձայնագրի  շրջանակներում ստեղծվեց  դպրոցի  տեղեկատվական-վերլուծական  կենտրոնը,  նշելով  աճող  սերնդին երկու  երկրների  պատմության  և  մշակույթի  իմացության  ու  դրանց  նկատմամբ  հարգանքի  հիման  վրա  դաստիարակելու  կարևորությունն  ու նպատակահարմարությունը, առանձնահատուկ  կերպով  կարևորելով  կրթության  որակի  բարձրացման  և  միջազգային չափանիշներին  համապատասխանեցման  նշանակությունը:
    Կենտրոնի    հնարավորություններրը
    Տեղեկատվական-վերլուծական  կենտրոնը  մի  տարածք  է, որտեղ  ձևավորված  մեկ  միասնական  տեղեկատվական  համակարգը  հնարավորություն  է տալիս   դպրոցի  աշխատակազմին և  ուսուցիչներին ներքին սոցիոլոգիական հետազոտությունների  անցկացման և  դպրոցի  ընթացիկ գնահատման  միտումների   գործընթացի  օպերատիվ կազմակերպման   և  անցկացման համար:
    Տարածք, որտեղ   կազմակերպված  թափանցիկ  քննարկումները  խթանում են    կրթական  խնդիրների լուծման  ձևերի  և  մեթոդների  ընտրության հարցում ճիշտ  կողմնորոշվելուն ,  հնարավորություն  ընձեռում   մշակել  դպրոցի  կրթական ծրագրերի  զարգացման հեռանկարաները:
    Կենտրոնն  իր     ժամանակակից կրթական-տեխնոլոգիական  հագեցվածությամբ  ու մի  քանի  հանրակրթական ծրագրերեով    հնարավորություն է  տալիս յուրաքանչյուր  ուսուցչի  միանալ  կրթական  ամբողջ  գործընթացին  և  այդ գործընթացի  ու  հետազոտությունների  մաս  դառնալով   զարգացնել  նաև  իր  սեփական վելուծական  հնարավորություններն  ու  ստեղծել  վերլուծական  համակարգի  իր  սեփական  մոդելը:
    Կենտրոնի   գործունեության  նպատակը
    1.Միասնական տեղեկատվական-վերլուծական   համակարգի  ձևավորում:
    2.Ստացված  արդյունքների  վերլուծություն, որն  հնարավորություն  է  տալիս դպրոցի  աշխատակազմին և  մեթոդական  խմբերին ունենալով  անհրաժեշտ  փաստական տեղեկություն,  իրենց  գործունեության ընթացքում, ընդունել  անհրաժեշտ  և  արդյունավետ  որոշումներ:
    3.Հետազոտական  աշխատանքների  համակարգված  և  համապարփակ անցկացում:
    4.Նյութերի, փաստերի  հավաքագրում, վերլուծում, տարածում և քննարկում:
    5.Անհրաժեշտության դեպքում ստացված  արդյունքների  կրկնակի  վերլուծում: