Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player



ԻՄ ԵՐԵԽԱՅԻ ԴՊՐՈՑԸ

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Чем выше человек по умственному и нравственному развитию, тем он свободнее, тем большее удовольствие доставляет ему жизнь.
А. П. Чехов

Հարգելի’ ծնող
Ձեր երեխան ընդունվում է դպրոց, դառնում աշակերտ: Սկիզբ է առնում մի հետաքրքիր ու տևական ճանապարհ, որը կոչվում է դպրոցական կյանք: Այդ ճանապարհով քայլել ենք բոլորս, քայլել եք և դուք, հիմա քայլելու եք վերստին` որպես ծնող: Սա արդեն Ձեր և Ձեր երեխայի ճանապարհն է լինելու: Նաև ուսուցիչների, ովքեր ամեն նոր սերնդի հետ նորովի են անցնում այդ  ճանապարհը, վերապրում անցածը, հուզվում ու մանկանում, հասունանում ու կայանում:
Այսօր նոր կրթակարգում ամրագրված է, որ պիտի կրթել միտք, զգացմունք, մարմին: Այսինքն` կրթել անհատ, քաղաքացի` համամարդկային արժեքների գնահատման սեփական արժեսանդղակով, սեփական ընտրությունը կարևորող, հիմնավորող և դրանցով ապրող, ստեղծագործող մարդ, ով սիրում է առաջ նայել, ում հետքարքիր է նորը:
Չկա այլևս պասիվ, հնազանդ, կատարող ու կրկնօրինակող, վատ իմաստով խոնարհ ու հեշտ աշակերտ: Աշխարհը բաց է, և «ջերմոցային», տեղային որևէ կրթական ծրագիր կենսունակ չէ:
Համաշխարհային ինտերնետային ցանցում, քաղաքական և տնտեսական այս բազմակերպ իրականությունում ապրելով, մի խնդիր կա կարևոր և հրատապ. օգնել, որ երեխան ճանաչի սեփական տեսակը, զարգանա, կատարելագործվի որպես անհատ, մարդ, քաղաքացի, իր ազգի ներկայացուցիչ, չտարրալուծվի գլոբալիզացման գնացող այս իրականությունում:

Այս խնդիրներն է այսօր իր առջև դրել մեր դպրոցը:

Copyright © Yerevan School N 55 after A.P. Chekhov, Web Master: A. Kocharyan