![]()
9"1" դասարանում աշակերտները ներկայացրին մեծանուն անգլիացի գրող Չարլզ Դիկենսի ծննդյան 200-ամյակին նվիրված բաց դաս։ Դասը վարում էր անգլերենի մեթոդմիավորման նախագահ Վ. Երանոսյանը՝ Բրիտանական խորհրդի հետ համագործակցելով։ Ներկայացվեց դասի ընթացքը։ Աշակերտները պատմեցին Չ. Դիկենսի ստեղծագործության, կյանքի հետաքրքիր դեպքերի և նրա սովորությունների մասին։ Այնուհետև աշակերտները ստացան առաջադրանք՝ աշխատանք անծանոթ տեքստի վրա։ Կատարվեցին բառային աշխատանք, քննարկում, մտքերի փոխանակում։ Դասին ներկա էին դպրոցի տնօրեն Գ. Սարուխանյանը և Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, որը շատ տպավորված էր աշակերտների անգլերենի և անգլիական գրականության իմացությամբ։ Դեսպանը ջերմ զրույց ունեցավ աշակերտների հետ և հույս հայտնեց, որ իրենց հանդիպումները հաճախակի կլինեն։
|
|
![]() |
|


