-
Միասին և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը:
Կառուցենք կամուրջներ սերունդների միջև:

8”5” դասարանի աշակերտները ներկայացրին բաց դաս «Ապահով համացանց 2012» ծրագրի շրջանակներում: Դասը վարում էր ինֆորմատիկայի ուսուցչուհի Քրիստինա Բազիկյանը:
Դասի նպատակն էր աշակերտներին տեղեկացնել համացանցի և այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով և արդյունավետ օգտագործման մասին: Դասի ընթացքում քննարկվեցին աշակերտներին հուզող բոլոր հարցերըª ինչպես ապահով և անվտանգ օգտվել համացանցից, պայքարել ապօրինի, վնասակար և ոչ պատշաճ բովանդակությամբ նյութերի դեմ, պաշտպանվել սոցիալական ցանցերում առաջացող հնարավոր վտանգներից: Դասի ավարտին աշակերտները ևս մեկ անգամ կրկնեցին այն ոսկյա կանոնները, որոնք անհրաժեշտ են ապահով համացանցից օգտվելու համար:
Դասին ներկա էին դպրոցի տնօրեն Գ.Սարուխանյանը, մաթեմատիկայի մասնախմբի ղեկավար Ռ.Գրիգորյանը և ուսուցիչներ:


